Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզայիին նշանակել է իր ռազմական խորհրդական։ Այս մասին գրում է AFP գործակալությունը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։
71-ամյա Ռեզային ԻՀՊԿ-ն ղեկավարել է 1981-1997 թվականը։ Նա նաև զբաղեցրել է այլ բարձրաստիճան պետական պաշտոններ։ 56-ամյա
Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ է նշանակվել, երբ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել էր նրա հայրը՝ այաթոլլա Ալի Խամենեին։
Երկուշաբթի Խամենեին հայտարարել է, որ իր հոր օրոք նշանակված պաշտոնյաներն ու պետական հաստատությունների ղեկավարները պետք է «շարունակեն իրենց աշխատանքը»։ Այս մասին ևս հայտնում է AFP-ն։