Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելն առաջին անգամ հաստատել է, որ բանակցություններ է վարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։ Հայտարարությունը մեջբերել է Cubadebate հրատարակությունը։
«Այս բանակցությունները նպատակ ունեին երկխոսության միջոցով լուծումներ գտնել մեր երկու երկրների միջև առկա երկկողմ տարաձայնությունների համար», - ասել է Դիաս-Կանելը։
Նախագահը պարզաբանել է, որ բանակցությունները նպատակ ունեն բացահայտել համագործակցության ոլորտները երկու երկրներում սպառնալիքներին հակազդելու, ինչպես նաև աշխատել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
«Բանակցությունների հարցը պահանջում է հսկայական ջանքեր՝ լուծում գտնելու և փոխըմբռնման համար միջավայր ստեղծելու համար, որը թույլ կտա առաջ շարժվել և խուսափել բախումից», - հավելել է Դիաս-Կանելը։
Կուբայի առաջնորդը նաև զգուշացրել է, որ բանակցությունները, հավանաբար, երկար ժամանակ կպահանջեն որևէ արդյունքի հասնելու համար։
Ինչպես հաղորդում է The New York Times-ը, բանակցությունների վերաբերյալ տեղեկությունները հայտնվել էին ավելի վաղ, սակայն առաջին դեպքն է, երբ Կուբայի կառավարությունը հայտարարում է, որ դրանք իրականում մեկնարկել են։
Մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանում ռազմական գործողությունից հետո Կուբային մեծ փոփոխություններ են սպասում։ Նախկինում նա նաև ասել էր, որ Կուբայի կառավարությունը «շուտով կընկնի», և որ Իրանից հետո Կուբան «ժամանակի հարց» է ԱՄՆ-ի համար։