Վանաձորում մարտի 9-ին առաջին անգամ երկար դադարից հետո հնարավոր է եղել ավագանու նիստ գումարել: Քվորում ապահովելու համար «Քաղաքացիական պայմանագրից» ու «Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունից» բացի ավագանու ևս երեք անդամ է գրանցվել:
Լոռու մարզպետն ասում է՝ մի քանի ամիս բանակցություններ են վարել, բացատրել նիստի անհրաժեշտությունը: Արդյունքն ուշացնել չի տվել. հաստատվել է համայնքի 2026 թվականի բյուջեն և շուրջ 13,5 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրերի փաթեթը: Արդյունքում քաղաքը կունենա անվճար մանկապարտեզներ, 45 նոր ավտոբուս, կփոխվեն վերելակներն ու կնորոգվեն ճանապարհները: Ընդհանուր առմամբ 44 ծրագիր:
Հեղինակ՝ Աննա Զախարյան