Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Խորհրդի անդամները քննարկել են սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող կարգավորումները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: