ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումների մասին։
Տեսանյութին կից՝ Սուրենյանը գրել է․
«Ուշադրություն․ հանրապետության լեռնային առանձին մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ»։