ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Washington Examiner-ին ասել է, որ կորցրել է հետաքրքրությունը խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարի նկատմամբ։
«Ես դրանով շահագրգռված չեմ»,- ասել է նա՝ խոսելով մրցանակի մասին։
Այս տարվա հունվարին վենեսուելացի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոն Թրամփին է հանձնել խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը: Մաչադոն մրցանակը ստացել է անցյալ տարի։ Իր հերթին, Թրամփն անցյալ տարի չէր թաքցնում, որ կցանկանար ստանալ այդ մրցանակը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքն արժանի է դրան, քանի որ «կանգնեցրել է ութ պատերազմ»: