ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սայիդ Իրավանին հայտնել է, որ երկրում 1348 քաղաքացիական անձ է զոհվել, ավելի քան 17 000-ը վիրավորվել են:
Նա հիշեցրել է, որ Մինաբում դպրոցի վրա հարձակման հետևանքով սպանվել է 170 աշակերտուհի:
Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով աղբյուրները, գրում են, որ ըստ հետաքննության նախնական արդյունքների՝ ԱՄՆ զինված ուժերը հնացած տվյալներ են ունեցել դպրոցի հարևանությամբ գտնվող ռազմածովային բազայի մասին և պատահաբար են հարվածել ուսումնական հաստատությանը: