Մենք այսօր պետք է պաշտպանենք այն Հայաստանը, որը ձևավորել ենք. Կառավարության նիստին արձանագրել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանն ի վիճակի է զբաղվել իր համար հարմարավետություն ստեղծելով. սա շատ կարևոր է, և գնում են այդ ճանապարհով:
Օրակարգի հարցերից գործադիրը հաստատել է կատարողականի գնահատման և դրա արդյունքներով պետական մարմիններին գումար հատկացնելու նախագիծը: 2025-ի երկրորդ կիսամյակի արդյունքներով լրացուցիչ վարձատրությանը կուղղվի մոտ 4.6 միլիարդ դրամ: Պետք է աշխատավարձը լինի արդյունքի արտահայտություն՝ ընդգծել է վարչապետը:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: