Խոսե Անտոնիո Կաստը ստանձնել է Չիլիի նախագահի պաշտոնը: Նա խոստացել է պայքարել կազմակերպված հանցավորության, միգրացիայի և կոռուպցիայի դեմ, ինչպես նաև խթանել տնտեսական աճը:
Մայրաքաղաք Սանտյագոյում և Վալպարաիսո նավահանգստային քաղաքում նորընտիր նախագայի դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվել: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: