Իրանի հատուկ ծառայությունները 30 մարդու են ձերբակալել ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության կասկածանքով: Այդ մասին հայտնել է երկրի հետախուզության նախարարությունը։
Ձերբակալվածների և նրանց ձերբակալման հանգամանքների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ նախկին գեներալ Էսմայիլ Քանիին, որը ղեկավարում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանումը, կասկածել են իսրայելական «Մոսադ»-ի օգտին լրտեսության համար: