Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը։ Այս մասին հայտնում են ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայից։
Մարմնամարզության աշխարհի գավաթի երրորդ փուլը մեկնարկում է մարտի 10-ին՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում։
«Ստեղծված իրավիճակի պատճառով ազգային հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ինչի հետևանքով թիմը չի մասնակցի մրցաշարի երրորդ փուլին»,- նշում են ֆեդերացիայից՝ հիշեցնելով, որ Հայաստանի հավաքականը բաց էր թողել նաև Աշխարհի գավաթի երկրորդ փուլը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։