Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարությունը նախաձեռնում է «Միջմշակութային ձեռքբերումների մրցանակ» մրցույթը. այն հատկապես խրախուսում է միջմշակութային և միջկրոնական նախագծերը հետևյալ ոլորտներում՝ արվեստ/մշակույթ, երիտասարդություն, մարդու իրավունքներ, գլոբալ քաղաքացիության կրթություն, ինտեգրում և գենդերային հավասարություն։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Մրցանակները շնորհվելու են մի քանի անվանակարգերում. յուրաքանչյուր անվանակարգ կունենա 1 հաղթող մասնակից:
Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2026 թվականի մարտի 31-ը: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Կից՝ փաստաթղթերը: