Փետրվարի 26-ին Ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ երկու օր առաջ՝ ժամը 9:15-ից մինչև 9:35-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք մտել են Կոտայքի մարզի Գողթ գյուղում գտնվող Գեղարդավանք և գանձանակից հափշտակել մոտ մեկ միլիոն դրամ:
Մեկնել են Համայնքային ոստիկանության Գառնու բաժնի ծառայողները։ Պարզվել է, որ գողությունը կատարել են 56-ամյա և 55-ամյա տղամարդիկ, որոնք գանձանակի դուռը բացել են հարմարեցված բանալիով, պոկել կապարակնիքը, հանել գումարը, ապա, հետքերը թաքցնելու նպատակով, սոսնձել են կապարակնիքը՝ վերականգնելով գանձանակի տեսքը և դիմել են փախուստի:
Համայնքային ոստիկանության Գառնու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 28-ին 56-ամյա տղամարդը ձերբակալվել և խոստովանել է կատարածը:
Մյուս տղամարդը ձերբակալվել է մարտի 4-ին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։