Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չունենք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Իրավիճակի մեկնարկից ի վեր Ճապոնիայում եղել է 6 ՀՀ քաղաքացի, դեսպանությունը նրանց հետ կապի մեջ է եղել։
Մինչև տոմսերի այլընտրանքային տարբերակ գտնելը Ցուկուբա համալսարանի երկու ուսանողները համալսարանի կողմից ապահովվել են կացարանով։ Այսօր առավոտյան Ճապոնիա-Տաշքենդ-Վրաստան-Հայաստան և Ճապոնիա-Տաշքենդ-Ղազախստան-Ռուսաստան ուղիներով մեկնել են Տոկիոյից։
Մյուս 4 անձը, որոնց թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի երկու անդամներ, արդեն իսկ Երևանում են՝ վերադարձել են Ճապոնիա-Չինաստան-Վրաստան-Հայաստան չվերթով»,- ասվում է հաղորդագրությունում։