ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտնել է, որ տեղի է ունեցել «500-ը 500-ի դիմաց» գերիների փոխանակում և նշել, որ դա հնարավոր է դարձել «նախագահ Թրամփի գլխավորած կայուն ու մանրակրկիտ մշակված խաղաղության բանակցությունների շնորհիվ»։
«Նախագահի ղեկավարությամբ մենք շարունակում ենք նշանակալի արդյունքների հասնել՝ աշխատելով խաղաղության համաձայնագրի ձևակերպման վրա, որը մեկընդմիշտ վերջ կդնի պատերազմին։ Բանակցությունները շարունակվում են, և առաջիկա շաբաթներին լրացուցիչ առաջընթաց է սպասվում»,- գրել է Ուիթքոֆը:
Նա շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի կառավարությանը բանակցություններին հարթակ տրամադրելու համար և նախագահ Դոնալդ Թրամփին, որի «առաջնորդությամբ դիվանագիտությունն առաջընթաց ունեցավ հակամարտությունը լուծելու հարցում»: