Երեկ և այսօր Օմանից տեղի ունեցած թռիչքներով Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստանի Հանրապետության 110 քաղաքացի է վերադարձել: Տեղեկացրել է արտգործնախարարը: Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ Մերձավոր Արևելքի բոլոր երկրներում գտնվող մեր երկրի քաղաքացիների հետ կապը կա:
Պետությունը դիվանագիտական ներկայացուց-չությունների, հյուպատոսարանների միջոցով կարիքի գնահատում է անում և ցանկացած պարագայում փորձում օգտակար լինել: