Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել ԱԹՍ-ների հարձակումից հետո: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է երկրի առնչությունը Նախիջևանում իրականացված ԱԹՍ-ներով հարձակմանը: Նրա խոսքով՝ Իրանը հարևան երկրներին չի հարվածում, այս միջադեպը պահանջում է մանրակրկիտ հետաքննություն:
Նա ընդգծել է, որ Իրանի հարվածների թիրախ կարող են դառնալ միայն այն երկրները, որոնք իրենց տարածքը տրամադրում են Իրանի հակառակորդներին՝ ռազմաբազաներ տեղակայելու համար։
Միջազգային լուրերը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։