Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամիս ժամկետով: Այս մասին 1lurer.am-ին հայտնեց Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը:
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ:
Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով քաղաքապետ Վարդան Ղուկասյանը
կալանավորված է:
Ավելի ուշ Վարդան Ղուկասյանին նոր
մեղադրանք էր ներկայացվել՝ դատական նիստերից մեկի ավարտից հետո արված արտահայտությունների համար: