10 օրում 10-ից ավելի կեղծ տեսանյութ է տարածվել հեղինակավոր մեդիաների տարբերանշաններով. թիրախում ՀՀ կառավարությունն է և վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեսանյութերի մի մասն էլ անդրադառնում է առաջիկա ընտրություններին:
Թեև իրական հարթակներում նման բովանդակությամբ նյութեր չկան, սակայն զավեշտի հասնող կեղծ լուրերին հավատում են լայն զանգվածներ: Խոսքի ազատությունը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ սկսվում է ազգային անվտանգությունը, նշում է փորձագետը:
Մանրամասները՝ ռեպորտաժում։