Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանը: Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող խմբակցությունը:
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 64-ը:
Քվեարկության համաձայն՝ Վանիկ Օհանյանի թեկնածությանը կողմ էր 64 պատգամավոր, դեմ՝ 0:
«Որոշումն ընդունվել է, հաջողություն ենք մաղթում ձեզ, պարո՛ն Օհանյան, այս կարևոր պաշտոնում»,- Օհանյանին դիմելով՝ ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահը Հռիփսիմե Հունանյանն էր: Տարեսկզբին նա հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչպես ինքնաբացարկ էր հայտնել՝ տեղեկացնելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի ընդգրկվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում։