Ութ եվրոպական երկիր ցանկություն է հայտնել համագործակցել Ֆրանսիայի հետ համատեղ միջուկային զսպման ոլորտում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ազգային միջուկային զսպման ուժերի վերաբերյալ հայտարարության մեջ:
«Համագործակցության առաջին փուլերը կսկսվեն այս տարի և կարող են ներառել այցելություններ ռազմավարական օբյեկտներ ու համատեղ զորավարժություններ։ Բացի բրիտանացի և գերմանացի գործընկերներից՝ մեզ կմիանան Լեհաստանը, Նիդերլանդները, Բելգիան, Հունաստանը, Շվեդիան ու Դանիան»,- ասել Է Մակրոնը՝ ընդգծելով, որ Գերմանիան կդառնա առանցքային գործընկեր։
Նախագահը պարզաբանել է, որ այս նախագծի ուղղությամբ աշխատանքներն իրականացվել են Մեծ Բրիտանիայի հետ համակարգված և ԱՄՆ-ի հետ «լիակատար թափանցիկության պայմաններում»: Մակրոնի խոսքով՝ բանակցություններ են ընթանում մի շարք այլ երկրների հետ և կշարունակվեն առաջիկա ամիսներին: Համագործակցելու համաձայնություն տված կողմերից յուրաքանչյուրի համար կստեղծվեն «քաղաքական մակարդակի փոխանակման մարմիններ». կիրականացվեն աշխատանքներ հետախուզության և կապի, սպառնալիքների գնահատման և էսկալացիայի ընդհանուր մեխանիզմների ու դրան հակազդելու միջոցների համաձայնեցման ոլորտներում»: