Փետրվարի 24-ին Ժնևում անցկացվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեգի Ֆինոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային կառույցներում Հայաստանի և Ալբանիայի միջև փոխգործակցության շրջանակի ընդլայնման հեռանկարներին: Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերոջն է ներկայացրել այս տարի Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև երկկողմ օրակարգի առաջմղմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ քաղաքական երկխոսության խթանման և խորհրդակցությունների ակտիվացման միջոցով: