Փետրվարի 20-ին՝ ժամը 02:46-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին մկրոշրջանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 03։07-ին, մարվել՝ 03։33-ին։ Այրվել են «Mazda» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։