ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները՝ Ամերիկա ներմուծման համար մաքսատուրքեր սահմանելով։ Թրամփի մաքսատուրքերի դեմ որոշումը Գերագույն դատարանը կայացրել է ձայների 6:3 հարաբերությամբ, երեք լիբերալ դատավորին միացել է երեք պահպանողականը՝ տեղեկացնում է BBC-ն:
ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման մեջ նշվում է, որ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները՝ ազգային արտակարգ իրավիճակների համար նախատեսված օրենքի համաձայն հսկայական մաքսատուրքեր սահմանելով։
Դատարանի հրապարակած որոշումը վերաբերում է Թրամփի կողմից երկրների մեծ մասի համար սահմանված մաքսատուրքերին։ Այն չի ազդում պողպատի, ալյումինի, փայտանյութի և ավտոմեքենաների արտադրության մաքսատուրքերի վրա:
Գերագույն դատարանի, որում Թրամփի կողմնակիցները մեծամասնություն են կազմում, որոշումը հավանաբար կառաջացնի ԱՄՆ նախագահի զայրույթը, քանի որ կխաթարի նրա սիրելի արտաքին քաղաքականության գործիքը՝ մաքսատուրքերը՝ գրում է BBC-ն: Բացի այդ, այժմ ամերիկյան բիզնեսը կարող է ստորին ատյանների դատարաններից պահանջել վերադարձնելու արդեն վճարված տուրքերը, իսկ դա գրեթե 150 մլրդ դոլար է։
ԱՄՆ նախագահը դեռևս չի արձագանքել Գերագույն դատարանի որոշմանը, սակայն ավելի վաղ ասել էր, որ եթե պարտվի, «երկիրը կկործանվի»։