Հայաստանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) 2025 թ․ կազմել է 11 տրլն 317 մլրդ 508.7 մլն ՀՀ դրամ կամ ավելի քան 29,2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7,2%-ով։ Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում:
«2025 թ. Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 666 հազար 540 ՀՀ դրամ կամ 9474 դոլար»,- նշված է գրառման մեջ։