Փետրվարի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Ալբերտ Ռամդինին է հանձնել իր հավատարմագրերը և պաշտոնապես նշանակվել Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական դիտորդ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Հավատարմագրերի հանձնմանը հաջորդած հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։