Գործադիրն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան, Նուբարաշեն Նուբարաշենի 11-րդ փողոց 16/18 հասցեում գտնվող 413,475.15 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,00605 հա մակերեսով հողամասը կամրացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: