Հանրապետության նախագահի պետական այցը Հունաստան շարունակվում է: Աթենքում Հայաստանի և Հունաստանի նախագահները այցելել են «Աղոթք խաղաղության» խորագրով ցուցահանդես։ Բացման խոսքում մեր երկրի նախագահը ընդգծել է, որ Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում խաղաղության օրակարգը՝ հավատալով, որ կայուն ու հարատև խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի: Վահագն Խաչատուրյանին ընդունել է նաև խորհրդարանի նախագահը: Նիկիտաս Կակլամանիսի խոսքով՝ պատվիրակության այցը լավ առիթ է՝ քննարկելու ռազմավարական մի շարք հարցեր։ Նախագահի հանդիպումները շարունակվել են Հունաստանի գործարարների հետ։
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան