Ժնևում ավարտվել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների երկրորդ օրը։ Այն տևել է մոտ երկու ժամ։
Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին բանակցություններն անվանել է «դժվար, բայց գործնական»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է «նշանակալի առաջընթացի» մասին, սակայն չի նշել, թե ինչ նկատի ունի։
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը բանակցություններից հետո ասել է, որ «քննարկումներն ինտենսիվ և մանրակրկիտ էին։ «Մի շարք հարցեր պարզաբանվեցին, իսկ մյուսները մնացին հետագա համակարգման։ Ուկրաինան պահպանում է կառուցողական դիրքորոշումը. նրա վերջնական նպատակն է՝ արդար և երկարատև խաղաղություն»։
Ումերովը հայտնել է, որ Ժնևում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցություններից հետո առանձին հանդիպում է ունեցել եվրոպական երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Շվեյցարիայի ներկայացուցիչներ հետ։ Նրանք ներկա չեն եղել բանակցային սենյակում, բայց մշտապես կապի մեջ են եղել։
Եվրոպացիները Ժնև են հրավիրվել՝ Միացյալ Նահանգներին՝ Զելենսկու խնդրանքից հետո։