Ներքին գործերի նախարարն ամփոփել է 2025 թվականը: Կարևոր արդյունք է համարվել միգրացիոն դրական սալդոն: «Լուրերի» խնդրանքով նախարարն անդրադարձել է վարչապետի պաշտոնում «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի հնարավոր թեկնածությանը: Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ այլ պետության քաղաքացիություն ունեցող անձը ո՛չ օրենքի, ո՛չ տրամաբանության տեսանկյունից չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ կամ վարչապետի թեկնածու: