Փետրվարի 13-ին, ժամը 23:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը:
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, հայտնում են փրկարար ծառայությունից։
Դեպքի վայրում գտնվող հոգեբանը քաղաքացուն և նրա հարազատին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: