Մի փուլ վերանայել ենք և վերանայում ենք այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են ծառայության հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ավելին ասեմ, երբ վերջերս այցելել էի «Զինվորի տուն», «Զինվորի տան» շահառուներից նախկինում սպա, ով հիմա հաշմանդամություն ունի, ինքն ասում էր, որ ես կարծում եմ, որ ես կարող եմ ծառայել բանակում: Ես էլ ասում էի, որ այո, ես էլ եմ համաձայն, որ կարող եք ծառայել բանակում:
2 օր դրանից առաջ Պաշտպանության նախարարությունում քննարկում էինք, որովհետև հիմա տեխնոլոգիաները այնքան են փոխվում, որ նույնիսկ հաշմանդամություն ունեցող մարդը կարող է զինվորական ծառայություն անցնել, օրինակ կարո՞ղ է արդյոք լինել անօդաչու թռչող սարքի օպերատոր: Կարող է լինել: Եվ այլն, և այսպես շարունակ»,-ասել է նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու ցանկացած դեպք, որը տեղի է ունեցել ապօրինի, հայտնվելու է ուշադրության կենտրոնում:
«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է, և եթե, էլի եմ ասում, ինչ-որ մի բան սխալ է եղել, դա չի նշանակում, որ այդ սխալը պետք է չուղղվի: Ընդհակառակը, այդ սխալը պետք է ուղղվի»,-նշել է նա: