«2027 թվականից հետո, երբ Հայաստանում կսկսեն գործել բիոմետրիկ անձնագրերը, օդանավակայանում և սահմանի հատման բոլոր այլ կետերում պետք է ներդրվեն անկոնտակտ անցման ուղիներ»,- հայտարարել է վարչապետը, տեղեկացրել՝ Միացյալ Նահանգները գերժամանակակից թանկարժեք տեխնիկական միջոցներ կտրամադրի Հայաստանին:
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պետության ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանը նոր միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի հետ: «Ճակատագրական, ռազմավարական նշանակության որոշում կայացնելիս պետք է համոզված լինենք, որ դա համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին», - նշել է վարչապետը։
Հեղինակ՝ Ժիրայր Գրիգորյան