• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ.  առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է Զինծառայողի մահվան դեպքի առթիվ... 16:10
Այլ հայացք Իրանի դեմ Թրամփի տնտեսական պատերազմին Այլ հայացք Իրանի դեմ... 15:57
Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ Հայտնաբերվել է զինծառայող Էդգար... 12:46
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սևանա լիճը կանաչում է, ամբողջ Հայաստանը ողբերգության մեջ է, ու մարդիկ չեն գիտակցում, որ մեզնից յուրաքանչյուրն այդ պրոցեսի մասնակից է. վարչապետ
Քաղաքականություն
18:3110 Փտր, 2026

Սևանա լիճը կանաչում է, ամբողջ Հայաստանը ողբերգության մեջ է, ու մարդիկ չեն գիտակցում, որ մեզնից յուրաքանչյուրն այդ պրոցեսի մասնակից է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ քննարկելու գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը և իրականացված աշխատանքները։

Զեկույցի ընթացքում նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ նախարարությունը 2025 թվականի 1-ին կիսամյակում ունեցել է 4 առաջնահերթ ուղղություն և իրականացրել է 15 միջոցառում՝ ապահովելով շուրջ 65% կատարողական։ 2-րդ կիսամյակում սահմանվել է 6 առաջնահերթ ուղղություն, իրականացվել է 12 միջոցառում, և, ՇՄՆ գնահատմամբ, ապահովվել է շուրջ 95% կատարողական։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականը բնութագրվել է որպես ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված օրենսդրական կարգավորումների և ընդունված որոշումների տարի, ինչպես նաև միջազգային հարթակում նախարարության դերի ուժեղացման և աննախադեպ ներգրավվածության փուլ։

Անդրադառնալով ոլորտի թույլտվական գործառույթների թվայնացմանը՝ նախարարը նշել է, որ թվայնացվել է 12 ծառայություն՝ ընդհանուր թիվը հասցնելով 24-ի։ Արդյունքում զգալիորեն կրճատվել է հանրությանը մատուցվող ծառայությունների վարչարարությունը։ Սեպտեմբերից ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է։ Միաժամանակ էլեկտրոնային եղանակով իրականացվում են սիրողական որսի և ձկնորսության հայտերի ընդունումը, ինչպես նաև պայմանագրերի կնքումը։

Թվայնացվել է նաև վտանգավոր թափոնների կառավարման ոլորտի 4 ծառայություն։ Նշվել է, որ 2026 թվականի հունվարից վտանգավոր թափոնների գործածության լիցենզիան և դրա ներդիրները տրամադրվում են էլեկտրոնային կամ թղթային տարբերակով՝ դիմողի նախընտրությամբ, իսկ հուլիսից դրանք կտրամադրվեն բացառապես թվային ձևաչափով։ Ստեղծվել է ջերմոցային գազերի արտանետումների էլեկտրոնային շտեմարան։ 2026 թվականից մեկնարկելու է ոլորտում մատուցվող կարևորագույն ծառայություններից մեկի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության (ՇՄԱԳ) փորձաքննության թվայնացումը։

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում առկա խնդիրներին և նշել․ «Վտանգավոր թափոնների ոչնչացման պրոցեսը X կետում պետք է սկսի և Y կետում արդյունավետ ավարտվի: Պետք է ունենանք պրոցեսի պլան: Դա որքան կտևի, չգիտեմ, բայց մենք պետք է համոզված լինենք: Ընդ որում՝ առաջնահերթություններն է պետք գնահատել, որովհետև այդ թափոնների ոչնչացման ճանապարհին պետք է գնահատենք ըստ առաջնահերթության՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, որ համոզված լինենք, որ այս պահին մեր կողմից ծախսվող միջոցը մաքսիմալ թիրախային է: Եվ ամենակարևոր ու ամենավտանգավոր կամ ավելածավալուն տեսակարար կշիռները պետք է գնահատել։ Մենք պետք է արձանագրենք, որ վտանգավոր թափոնների կառավարման և ջրերի, կեղտաջրերի մաքրման հետ կապված գործընթացն առանձնահատուկ ռազմավարական ուղղություն է, որտեղ մենք հետագայում էլ խնդիր պետք է դնենք»։ Վարչապետի խոսքով՝ X պահից որևէ օգտագործված ջուր առանց մաքրման չպետք է վերադառնա բնություն, այսինքն՝ պետք է բացառվի ընդհանրապես՝ դա կլինի կոյուղի, թե արտադրական ջուր: «Այսինքն՝ չպետք է լինի ջուր, որը բնությունից վերցվել է, օգտագործվել է և առանց մաքրման բաց է թողնվում բնություն»,– ասել է երկրի ղեկավարը։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե մթնոլորտի արտանետումների կառավարման ոլորտի թվայնացմամբ։ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ արտանետումներն ավելի կառավարելի դարձնելու համար սահմանում են թույլատրելի թույլտվություններ, ընդհանուր սահմանները: «Այս պրոցեսը գործող պրոցես է եղել, ուղղակի մենք անցում ենք կատարել թվայինի»,– ասել է նա։

Երկրի ղեկավարը հարցրել է՝ արդյոք ունենք մոնիթորինգի համակարգ, որպեսզի տեսնենք՝ ի՞նչ է կատարվում։ «Եվ այս համատեքստում ո՞րն է մեր պլանը»։

Արձագանքելով՝ նախարարը նշել է․ «Այո: Գործողությունների ծրագիր ենք մշակել, բայց գործառույթները բաշխված են բոլոր գերատեսչությունների միջև: Այսինքն՝ նշված է, թե ինչ աշխատանք պետք է անենք, երկրորդը՝ կոնկրետ շինհրապարակների կամ հանքարդյունաբերության հետ կապված փոշի նստեցնող սարքերի պարտադիր պահանջը, վարչական պատասխանատվության խստացումը և ընդհանուր մոնիտորինգը։ Մենք նաև ուզում ենք ստեղծել մեխանիզմներ, հաշվել տարբեր բաղադրիչներ, հասկանալ, որն ինչ ծավալի, ինչ տոկոսով է ազդում օդի որակի վրա, որ հենց այդ թիրախից սկսենք հարցը։ Ինչ-որ հատվածը, որ այդ պահին պետք է ազդարարենք, որ շինարարությունը պետք է այդ պահին դադարեցվի օրինակ մեկ շաբաթով, բայց դրա համար պետք է ունենանք մեխանիզմներ, որ հասկանանք իրենց կշիռն ընդհանուր առմամբ»։ Նախարարը շեշտել է, որ այժմ այդ մեխանիզմներն ստեղծելու ուղղությամբ աշխատում են և դա իրենց առաջնահերթություններից մեկն է։

Զեկուցվել է, որ 2025 թվականի ապրիլի 11-ից ամբողջությամբ գործարկվել է Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչությունը․ այն համալրվել է 182 նախատեսված հաստիքներից 131-ով՝ այսինքն՝ 72%-ով։ Մեկնարկել է Տավուշի մարզային վարչության թափուր հաստիքների համալրման գործընթացը․ հայտարարվել է 242 մրցույթ, որոնք դեռ ընթացքի մեջ են։ Վարչության շուրջօրյա ծառայությունը նախատեսվում է գործարկել 2026 թվականի ապրիլին։ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունների համալրումը նախատեսվում է մեկնարկել առաջիկայում։

Հաշվետու ժամանակահատվածում Էկոպարեկային ծառայության 7 մարզային վարչությունների կողմից հայտնաբերվել և արձանագրվել է բնապահպանական իրավախախտման 903 դեպք, որի մասով հաշվարկվել է բուսական և կենդանական աշխարհին պատճառված 429 մլն դրամ վնաս։

2026 թվականի 1-ին կիսամյակում նախատեսվում է ավարտին հասցնել Տավուշի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության 24/7 ռեժիմով ծառայության գործարկումը։

Ջրային ռեսուրսների կառավարման համատեքստում նշվել է, որ Արարատյան արտեզյան ավազանում առկա է ջրի դեֆիցիտ։ Դրան արձագանքելու համար օրենքների փոփոխությամբ ավազանի վերականգնվող ջրի տարեկան ծավալը 1.1 մլրդ մ³-ից նվազեցվել է մինչև 926 մլն մ³, որը կբաշխվի ջրօգտագործողների միջև՝ ըստ առաջնահերթ ուղղությունների և սահմանված չափաքանակների։ 2025 թ․ դրությամբ ձկնաբուծական նպատակով (խորքային հորերից) տրված ջրառը կազմել է տարեկան մոտ 802 մլն մ³, իսկ նոր կարգավորումներով այն կազմելու է 509 մլն մ³։ Արդյունքում առաջիկա 1.5 տարվա ընթացքում ձկնաբուծական նպատակով ջրի օգտագործումը կնվազի մոտ 36.5%-ով, և կխնայվի մոտ 293 մլն մ³ ջուր։

Արարատի և Արմավիրի մարզերում լուծարվել և կոնսերվացվել է 33 խորքային հոր։ Խնայվել է տարեկան շուրջ 34.5 մլն խմ ջրաքանակ, որը վերջին 5 տարվա առավելագույն ցուցանիշն է։

Բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման նպատակով հաշվետու տարվա 1-ին կիսամյակի համար նախատեսված է եղել 3 միջոցառում։ ԲՀՊՏ օրենքի փոփոխությամբ թույլատրվել է մինչև 1991 թվականը պետական արգելոցների տարածքում առկա ջրային համակարգերով ջրօգտագործումը։ Արդյունքում 2025 թվականին «Խոսրովի անտառ» պետական արգելոցից (Գառնիի ջրատարով) տրվել է ոռոգման ջրօգտագործման թույլտվություն։ Մշակվել է «ԲՀՊՏ»-ների նոր օրենքը։ 2021–2025 թվականներին Սևանա լճի առափնյա հատվածում ապամոնտաժվել է 147 ապօրինի շենք-շինություն, որից 2025թ-ին՝ 61-ը։ 2025 թվականին վարձակալության պայմանագրերի խզման գործընթացների շրջանակում Սևան ազգային պարկին վերադարձվել է 79 հեկտար տարածք, որոնց մեծ մասը վերադարձվել է դատարանի որոշմամբ։

Կենսաբազմազանության վերականգնմանն ուղղված աշխատանքների շրջանակում նախատեսվում է Սևանա լիճ բաց թողնել 120 հազար հատ Սևանի իշխանի մանրաձուկ, ստանալ շուրջ 200 հազար հատ Սևանի կողակի մանրաձուկ (որոնք 2027-ին բաց կթողնվեն լիճ), ինչպես նաև՝ արհեստական վերարտադրությամբ ստացվել է կարմրախայտի մանրաձուկ, որից 50 հազար հատը բաց կթողնվի Ձորագետի վերին հոսանքներում։ Այս աշխատանքներն իրականացվում են առաջին անգամ։

2025–ի ընթացքում ընդունվել է «Կլիմայի մասին» Հայաստանի Հանրապետության առաջին օրենքը, որով սահմանվել է կլիմայական քաղաքականության շրջանակը։

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում Կառավարության որոշմամբ հաստատվել է նախարարության կողմից մշակված օդի որակի բարելավման հնգամյա ծրագիրը։ Այն նախատեսում է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացում՝ 14 անշարժ (Երևան քաղաքի համար՝ 6) և 2 շարժական դիտակայանների ձեռքբերում, ժամանակակից լաբորատորիաների ստեղծում, շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներում փոշենստեցնող սարքավորումների կիրառման պարտադիր պահանջի սահմանում, ինչպես նաև վարչական պատասխանատվության խստացում։

Անտառների վերականգնման և պահպանության ոլորտում 2025 թվականին իրականացվել է 759,6 հա անտառվերականգնում և անտառապատում, այդ թվում՝ 170 հա պետական բյուջեի միջոցներով անտառապատում, 90 հա բնական վերաճի օժանդակում։ Աճեցվել է 1 մլն սերմնաբուսակ, ինչպես նաև իրականացվել է 10 650 կգ անտառային սերմի մթերում և որակավորում։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի 4 «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում հիմնադրվել է 3,4 հա տնկարան։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 9000 հա անտառածածկ տարածքներում առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել են վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի աշխատանքներ։

Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով անտառների պաշտպանությանը՝ հիշեցրել է, որ երբ 2019 թվականին Կառավարությունն արգելեց Հաղարծինում անտառների հատումը, դժգոհություն էր առաջացել տեղում։ «Եվ երբ մարդկանց հետ այն ժամանակ խոսում էինք, ասում էինք՝ դուք առանց անտառ կտրելու կարող եք ավելի լավ միջավայր և այլ պայմաններ ունենալ։ Հիմա այնտեղ էկոտուրիզմի բիզնես համակարգ է ձևավորվել, երբ տարբեր մեքենաներով մարդկանց բարձրացնում են սար, իջեցնում և այլն։ Հիմա պետք է անել, օրինակ, այդ տրամաբանությունը զարգացնել, օրինակ՝ Սյունիքի մարզում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ընդհանուր առմամբ, բոլորս էկո գիտակցության որոշակի խնդիրներ ունենք, առաջին հերթին գիտակցական, էկոլոգիական խնդիրներին առերեսվելու և դրանք այլևս անհետաձգելի լինելու հետ։

 «Սևանա լիճը կանաչում է, ամբողջ Հայաստանը ողբերգության մեջ է, ու մարդիկ չեն գիտակցում, որ մեզնից յուրաքանչյուրն այդ պրոցեսի մասնակից է: Այստեղ մենք պետք է անպայման մեր գիտակցության հետ աշխատենք, և COP 17-ը մեզ համար հնարավորություն է, որ այդ գիտելիքին հասանելիություն ստանանք և հաջող օրինակները կարողանանք կիրառել, մասնագիտական կարողություններին հասանելիություն ստանանք, որպեսզի այս գիտակցության հետ աշխատենք, որովհետև շատ լուրջ պրոբլեմ է դա: Մենք չենք էլ տեսնում, որովհետև դա մեզ համար այնքան սովորական է դարձել, մեր կենցաղն է, այդպես է և ամենօրյա այդ պրոցեսի մեջ չենք նկատում, թե ամեն քայլի ինչքան ենք ամեն ինչ սխալ անում: Եվ հետևաբար՝ COP-ն առաջին հերթին շանս է մեզ համար այդ թեմաների հետ առերեսվելու»,– շեշտել է երկրի ղեկավարը։

Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ ոլորտի առաջնահերթություններից է պլաստիկի օգտագործման կրճատումը, ինչն ամրագրված է Կառավարության 2021–2026 թթ. ծրագրով։ Նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի օտարումը և առկայությունը։ Առաջին անգամ խախտում կատարելու համար նախատեսվում է նախազգուշացում, կրկնվելու դեպքում՝ 100 000–150 000 դրամ տուգանք՝ գործող 30 000–100 000 դրամի փոխարեն։

Նշվել է, որ Հայաստանը 2026 թվականին հանդես է գալու COP17-ի հյուրընկալող և նախագահող երկիր։ Համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելն ու անցկացնելը նախարարության առաջնահերթություններից է։ 2025 թվականի 2-րդ կիսամյակի համար նախատեսված երկու միջոցառումները կատարվել են ամբողջությամբ։

Դիտումների քանակ558
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Գայի պողոտայում այրվել է ավտոմեքենա 19:2023 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 23.08.2026 19:0423 Օգս, 2026
  • Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ 18:4723 Օգս, 2026
  • ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից 18:1723 Օգս, 2026
  • ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 17:2623 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է 16:1023 Օգս, 2026
  • Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից 14:3923 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 14:0623 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 12:4623 Օգս, 2026
  • Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 12:2123 Օգս, 2026
  • Տավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել է 11:3823 Օգս, 2026
  • Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը 10:4723 Օգս, 2026
  • Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ 10:2823 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում օգոստոսի 23-ին 10:1623 Օգս, 2026
  • Վահան Թոփչյան. գծանկարի լեզվով 09:0023 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ. Convergences-ի երևանյան հանդիպումները 08:0323 Օգս, 2026
  • «Կոնվերս բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 551 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0623 Օգս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ WorldCat հարթակում 00:5423 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը 00:5223 Օգս, 2026
  • Պուտինը հասարակությանը միասնության կոչ է արել 00:3323 Օգս, 2026
  • 2026-ի ընթացքում պետությունը սոցիալական կրեդիտների շրջանակում վերադարձրել է 6 մլրդ դրամ. ՊԵԿ 00:1523 Օգս, 2026
  • Հափշտակության սխեմա՝ արտասահմանյան բանկոմատի աղբամանից մինչև ՀՀ ընկերությունների հաշիվներ. ՔԿ 23:5722 Օգս, 2026
  • Հանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. Ղալիբաֆ 23:3922 Օգս, 2026
  • Զելենսկին և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը 23:2122 Օգս, 2026
  • Փրկարար ծառայությունը զգուշացնում է․ օգոստոսի 22-27-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 23:1322 Օգս, 2026
  • Վարչաֆեստի մրցանակաբաշխության արարողությունը․ Նիկոլ Փաշինյան 22:4722 Օգս, 2026
  • Քաջարանը՝ 68 տարեկան․ բացվել է 120 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզը 22:2422 Օգս, 2026
  • Լավագույն 20 խումբը Sevan Festival City-ում. ովքեր են «Վարչաֆեստ»-ի մրցանակի հավակնողները 22:0022 Օգս, 2026
  • Աթենա Մանուկյանը՝ Ճամբարակի «Ֆեստիվառի» մեծ երեկոյի հատուկ հյուրը 21:3222 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ. «Վարչաֆեստը» կավարտվի «Վարչաբենդ»-ի ելույթով 21:0022 Օգս, 2026
  • Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի պաշտպանության հետ կապված հարցեր 20:5822 Օգս, 2026
  • Ավտովթաար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին 20:5222 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.08.2026 20:3422 Օգս, 2026
  • Սիբիհան Կիևում ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին 20:2222 Օգս, 2026
  • Մեկնարկել է «Վարչաֆեստի» մրցութային ծրագիրը 20:0622 Օգս, 2026
  • ԵՄ-ն դատապարտել է Արևմտյան ափում հրեական բնակավայրերի կառուցումը 19:5822 Օգս, 2026
  • Վլադիմիր Պուտինը ռազմաճակատում և թիկունքում միասնության կոչ է արել 19:4322 Օգս, 2026
  • «Տարերք»-ը՝ հայրենադարձության պատճառ 19:2422 Օգս, 2026
  • Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը 18:5922 Օգս, 2026
  • Արժեքավոր գտածոներ՝ Երվանդաշատի պեղավայրից 18:4222 Օգս, 2026
  • Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ 18:1922 Օգս, 2026
  • Քննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿ 17:5722 Օգս, 2026
  • Համերգային ծրագիր՝ «Վարչաֆեստի» մրցութային համարներից առաջ․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել 17:4822 Օգս, 2026
  • Ակադեմիական քաղաքի տարածքում հնագույն բնակավայր է հայտնաբերվել 17:3722 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 17:1822 Օգս, 2026
  • Որոշ երկրներ հետաքրքրություն են հայտնել միանալու Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրին 17:1222 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | 200-ից ավելի երաժիշտներ «Սևան ֆեստիվալ սիթի»-ում. ընթանում է «Վարչաֆեստը» |22.08.2026 17:0022 Օգս, 2026
  • Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times 16:5522 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների տարբերակը չի բացառվում. Թրամփ 16:4722 Օգս, 2026
  • Զելենսկին հայտնել է Ռուսաստանի տարածքում տարբեր օբյեկտների խոցման մասին 16:2422 Օգս, 2026
  • Տնտեսագիտական համալսարանը դպրոցներում կանցկացնի ֆինանսական գրագիտության դասընթացներ 16:0322 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների 15:4422 Օգս, 2026
  • Լենուղու՝ փլուզման ենթակա բազմաբնակարան շենքն ապամոնտաժում են 15:3222 Օգս, 2026
  • Բնությունն աղբավայր մի՛ սարքեք 15:0622 Օգս, 2026
  • Ուկրաինական ուժերն առաջին անգամ թիրախավորել են «Օզոն» ընկերության ենթակառուցվածքը 14:4422 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 14:0422 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նպատակը անկախ պետությունների դեմ ամերիկյան ինքնիշխանության տարածումն է. Բաղաեի 13:4422 Օգս, 2026
  • ՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու կառավարության տրամադրած աջակցությունից․ ԱԳՆ 13:1622 Օգս, 2026
  • Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը հայցեր կներկայացնի դատարան 13:0322 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | 2026-31-թթ ակնկալվում է 2 մլրդ դոլարի ապօրինի գույքի վերադարձ. Գլխավոր դատախազ 13:0022 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի բացառում ռազմական գործողությունների տարբերակը. Թրամփ 12:5422 Օգս, 2026
  • Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:4322 Օգս, 2026
  • Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում է՝ քննարկելու պաշտպանական և էներգետիկ համագործակցությունը 12:2222 Օգս, 2026
  • Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք․ դատախազություն 11:5622 Օգս, 2026
  • Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. ամփոփվել են 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները 11:4422 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ին 11:3522 Օգս, 2026
  • Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով հերթական բեռը կուղարկվի Հայաստան 11:3122 Օգս, 2026
  • Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազերով չեն վազել․ ՔԿ-ն հերքում է կեղծ լուրերը 11:2722 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ 11:1622 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի և Կանադայի առևտրային բանակցությունները ձախողվել են. Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է սահմանել 11:0722 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը այցելել է բանակային դիրքեր 10:5322 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանում 10:0622 Օգս, 2026
  • Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները․ փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման 09:5722 Օգս, 2026
  • Մթնոլորտային օդում փոշու բարձր պարունակություն՝ 4 քաղաքում 09:4522 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ 09:2722 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ռանչպար բնակավայրում բռնկված հրդեհը 09:1022 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանին արձակուրդ է տրամադրվել 08:5722 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4222 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանն ու Վարազդատ Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության պայքարում 08:2322 Օգս, 2026
  • Եզակի հետազոտություններ՝ նորաբաց ախտորոշիչ կենտրոնում 00:5122 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների 00:3822 Օգս, 2026
  • Ինչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները 00:0922 Օգս, 2026
  • Երկխոսություն տեքստիլի շուրջ. միջազգային ցուցահանդես՝ Դիլիջանում 00:0322 Օգս, 2026
  • Մի՛ այրեք խոզանները. ՇՄՆ-ի հորդորը 23:4221 Օգս, 2026
  • Միայն Հերացի համալսարանական հիվանդանոցն ինքնագլորներից վնասվելու 23 դեպք է արձանագրել 23:2721 Օգս, 2026
  • ԵՄ-ն կաջակցի Հայաստանում օդի որակի բարելավմանը 23:1821 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 21. 2026 23:0921 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի հետ պատերազմն ավարտելու լավագույն ժամանակը հիմա է. Իրանի նախագահ 23:0021 Օգս, 2026
  • Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն 22:5221 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նոր ֆեյք սերիալ է նկարում. ՔՊ պատգամավորը՝ դեֆոլտի հավանականության մասին 22:4221 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել 22:1521 Օգս, 2026
  • Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ 22:0621 Օգս, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր 22:0021 Օգս, 2026
  • Ծանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն 21:5121 Օգս, 2026
  • Պատրաստվում ենք Վարչաֆեստին․ Նիկոլ Փաշինյան 21:4321 Օգս, 2026
  • Հայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 21:3921 Օգս, 2026
  • Պապիկյանը հանդիպել է Հունաստանի դեսպանի և ռազմական կցորդների հետ 21:2721 Օգս, 2026
  • Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության խորացումը 21:1821 Օգս, 2026
  • Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ 21:0721 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «300 հազար ադրբեջանցիներից» մինչև Լիբանանի դեֆոլտ․ ԱԺ-ում կրքերը թեժացան 21:0021 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015