ԱՄՆ-ն Հնդկական օվկիանոսում նավթային լցանավ է կալանել՝ ԱՄՆ պատժամիջոցները խախտելու համար։ Այս մասին հայտարարվել է Պենտագոնի՝ X -ի էջում տարածած հայտարարության մեջ։
«Գիշերը ԱՄՆ զինված ուժերը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան հրամանատարության պատասխանատվության գոտում անխոչընդոտ իրականացրել են Aquila II նավի զննումը, արգելափակումն ու կալանումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Լցանավը, ենթադրաբար, խախտել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կարիբյան ծովում պատժամիջոցների տակ գտնվող նավերի համար սահմանված կարանտինը։ Պենտագոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա «անօրինական սուբյեկտներին և նրանց հանցակիցներին» մարտահրավեր նետել ամերիկյան իշխանությանը համաշխարհային ծովային տարածքում: