Փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա 11 «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և 149 հարվածային անօդաչու թռչող սարքով, ասվում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության հաղորդագրությունում։
Երկուշաբթի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի նախնական տվյալի համաձայն՝ խոցվել է 116 դրոն, որսացել են «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ, որոնք չեն հասել իրենց նշանակետերին։
Արձանագրվել է հրթիռների և 23 հարվածային ԱԹՍ-ի հարվածներ 15 վայրում, ինչպես նաև խոցված բեկորների անկում վեց վայրում։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումը շարունակվում է։
Իրենց հերթին ռուսական հինգ շրջանների վրա ուկրաինական դրոնների հարձակման մասին են հայտնել Բրյանսկի, Կուրսկի, Տուլայի, Կալուգայի և Օրյոլի մարզերի նահանգապետները:
Իշխանությունները պնդել են, որ բոլոր՝ մոտ 50 դրոնները խոցվել են, և որևէ տարածքում հարձակումների հետևանքով զոհեր կամ վնասներ չեն եղել։