Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխվել է: Նրա կալանքը փոխարինվել է տնային կալանքով և չբացակայելու արգելքով: Այս մասին
1lurer.am-ին հայտնեց Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը:
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական
վարույթ էր նախաձեռնվել՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։
Նա
դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար: