Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Իտալական առևտրային գործակալության (Italian Trade Agency) գլխավոր տնօրեն Լորենցո Գալանտիի հետ: Այս մասին հայտնում են դեսպանությունից։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև քննարկել են համագործակցության հեռանկարներն ու նոր ոլորտների բացահայտումը:
Երկուստեք կարևորվել է հետագա համագործակցության շարունակությունը: