Ապրիլից ատոմակայանը 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից, նոր ատոմակայանի տիպը կլինի մոդուլային, բայց մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում չկա՝ հայտնել է նախարար Խուդաթյանը: Ըստ նրա՝ ուսումնասիրում են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Կորեայի, Ֆրանսիայի առաջարկները:
2025-ին Հայաստանը շարունակել է էլեկտրաէներգիայի արտահանումն Իրան և Վրաստան: Նախորդ տարի արտադրված էլեկտրաէներգիան 5,8 տոկոսով ավելի է 2024-ի համեմատությամբ՝ տեղեկացրել է ՏԿԵ նախարարը 2025-ը ամփոփող ասուլիսում: Հավելել է՝ Հայաստանի էլեկտրահամակարգի միացումը 4 հարևանների հետ տեխնիկապես հնարավոր է:
Մանրամասները՝ տեսանյութում։