Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն են իրացրել հունվարի 31-ին։ Ըստ տեղեկության՝ 31-ամյա երկու տղամարդիկ պարբերաբար ձեռք էին բերում և իրացնում խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ։
Հունվարի 31-ին՝ ժամը 20․45-ի սահմաններում, մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասում, թմրանյութ իրացնելու պահին, քրեական ոստիկանները ձերբակալել են տղամարդկանց և նրանցից մեկի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։
Խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ մյուսի մոտ ավելի քան 41 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված կար։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ, երկուսն էլ ձերբակալվել են։
Դատարանի որոշմամբ, փետրվարի 1-ին խուզարկություն է կատարվել «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան վարած 31-ամյա տղամարդու բնակարանում։
Հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգվածով մեկ փաթեթ՝ 2 կիլոգրամ 29 գրամ քաշով։ Իսկ նրա վարած մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է նույնանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր մոտ 415 գրամ քաշով։
31-ամյա տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։`