ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ նոր շաթդաունը կարող է ավարտվել արդեն երեքշաբթի: Այդ օրը նախատեսված է բյուջետային օրինագծերի վերաբերյալ նոր քվեարկություն։ Ջոնսոնը վստահություն է հայտնել, որ հանրապետականները բավարար ձայներ կունենան՝ առանց դեմոկրատների աջակցության։
Ուրբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսը չի հասցրել մի քանի փոփոխություն կատարել ուժային գերատեսչությունների ծախսերի հոդվածներում, ինչի պատճառով շաբաթ սկսվել է ԱՄՆ կառավարության մասնակի շաթդաունով: Օրենսդիրները ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորումը պաշտոնապես երկարաձգել են ևս երկու շաբաթով։ Մայք Ջոնսոնն ասել է, որ ակնկալում է ԱՄՆ նախագահի օգնությունը: Խոսնակն ակնարկել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է որոշ զիջումների գնալ դեմոկրատներին և «կրճատել» Ներգաղթի և մաքսային վարչության (ICE) գործունեությունը։
Դեմոկրատները պնդում են հիմնովին վերանայել ներքին անվտանգության դեպարտամենտի ենթակա ICE-ի գործունեությունը: