Խորհրդարանի հերթական ընտրությանը ընդառաջ քաղաքական ուժերն արդեն մի քանի ամիս է՝ սկսել են ոչ ֆորմալ քարոզարշավը: Առայժմ, սակայն, հայտնի է միայն կառավարող ուժի վարչապետի թեկնածուի անունը, մյուսներն այս հարցում դեռ չեն շտապում, կամ չեն կողմնորոշվում:
Հանդես գալ նոր դեմքերով. սա է ընդդիմադիր քաղաքական ուժերի գլխավոր խնդիրը, կարծում են քաղաքագետները, հին դեմքերով հանդես գալը ձախողման կտանի, ինչը գիտակցում են նաև այդ ուժերը: Հաջորդ խնդիրը խաղաղությունը պաշտպանելն է, հակառակը կնշանակի ձայների մեծ կորուստ:
Այս պահին ամենաքննարկվող թեմաներից է նաև այն, թե արդյոք ընդդիմությունը հանդես կգա՞ միասնական ճակատով կամ խորհրդարան անցնելուց հետո արդյոք կմիավորվե՞ն: Վերլուծաբանները վստահ են՝ խորհրդարանում պրոռուսական ուժերը կմիավորվեն՝ փորձելով իրագործել Գյումրիի սցենարը։ Բայց սա այն դեպքում, եթե ունենան ՔՊ-ին իշխանազրկելու անհրաժեշտ քվեներ: Մինչդեռ նախընտրական շրջանում միավորումը քիչ հավանական է համարվում. որևէ մեկի շահերից չի բխում բացահայտել, որ նախկինների համախոհն Է:
Մանրամասները՝ տեսանյութում։