Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում նշվել է Կառույցին Հայաստանի անդամակցության 25-ամյակը: Միջոցառմանը արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին է հանձնել անդամակցության 25-ամյակի կապակցությամբ պատրաստված Հայաստանի նվերը՝ «Դատաստանագրքի» ձեռագիր վերարտադրության օրինակը:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։