Թրամփի վարչակազմն Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաների միջև ԱՄԷ-ում կայացած հանդիպումը որակել է որպես պատմական իրադարձություն։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Անցյալ հանգստյան օրերին տեղի ունեցավ բազմակողմ հանդիպում, որը լայնորեն չլուսաբանվեց, բայց այն պատմական էր։ Նախագահի թիմն իրականում այս պատերազմի երկու կողմին բերեց բանակցությունների սեղանի շուրջ՝ խաղաղությանը մոտենալու համար», - ասել է Լևիթը։
Հիշեցնենք՝ Աբու Դաբիում տեղի են ունեցել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր՝ «դեռ վաղ է եզրակացություններ անել» բանակցությունների բովանդակության վերաբերյալ, սակայն հարկավոր է ռուսական կողմից որոշ պատասխաններ ստանալ և համոզվել, որ Մոսկվան պատրաստ է դադարեցնել պատերազմը:
Կրեմլից նշել էին, որ հակամարտության կարգավորման աշխատանքում առաջընթաց կա։