Աբու Դաբիում տեղի է ունեցել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը: ՏԱՍՍ-ի տվյալով՝ հանդիպումներն ընթանում են տարբեր ձևաչափերով. բանակցային թիմերն ուսումնասիրում և քննարկում են միանգամից մի քանի փաստաթուղթ Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ: Նախօրեին կայացել էր բանակցությունների առաջին փուլը: Կիևի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել էր, որ հանդիպումը «նվիրված է ռուսական պատերազմի դադարեցման պարամետրերին և բանակցային գործընթացի հետագա տրամաբանությանը՝ հասնելու արժանապատիվ և երկարատև խաղաղության»։
Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ մանրամասն զեկույցներ է ստանում ուկրաինական թիմից: Ուկրաինայի նախագահը նշել է՝ «դեռ վաղ է եզրակացություններ անել» բանակցությունների բովանդակության վերաբերյալ, սակայն հարկավոր է ռուսական կողմից որոշ պատասխաններ ստանալ և համոզվել, որ Մոսկվան պատրաստ է դադարեցնել պատերազմը: Զելենսկին տեղեկացրել է, որ Աբու Դաբիում օրակարգում է մասնավորապես Դոնբասի հարցը:
Կրեմլից նշել են, որ հակամարտության կարգավորման աշխատանքւմ առաջընթաց կա։ Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր՝ առանց տարածքային հարցը լուծելու երկարաժամկետ կարգավորման հույս չկա:
Սպիտակ տնից էլ արդյունավետ են որակել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։