ԱՄՆ դաշնային դատարանը ժամանակավորապես արգելափակել է Թրամփի վարչակազմի որոշումը՝ դադարեցնել ավելի քան 8400 միգրանտների՝ ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների անդամների և գրին քարտի տերերի օրինական կարգավիճակը։
Խոսքը վերաբերում է Կուբայից, Հայիթիից, Կոլումբիայից, Էկվադորից, Սալվադորից, Գվատեմալայից և Հոնդուրասից միգրանտներին, որոնց ԱՄՆ-ում ժամանակավոր կացության և աշխատանքի թույլտվություն է տրամադրվել ընտանիքների վերամիավորման ծրագրերի շրջանակում։
Այս ծրագրերը ստեղծվել կամ ընդլայնվել են Ջո Բայդենի վարչակազմի օրոք և թույլ են տվել օրինական ռեզիդենտների հարազատներին օրինական մուտք գործել երկիր։