Լրագրողական դաշտը ծայրահեղ բևեռացված է, ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը: Նա նկատել է, որ բևեռացվածության պայմաններում առաջին պլանում են ֆեյք լուրերը, ապատեղեկությունը, վիրավորանքը և զրպարտությունը: Ըստ Աշոտ Մելիքյանի՝ խորհրդարանական ընտրությունները ծանր փորձաքննություն կարող են լինել լրագրողների համար, որոնք պետք է փորձեն աշխատել պրոֆեսիոնալ, էթիկական նորմերին համապատասխան:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի տեսանյութում։