ԱՄՆ պատերազմի նախարարությունը հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը:
Ինչպես և 2025 թվականի վերջին հրապարակված փաստաթղթում, այս դեպքում էլ ուշադրության կենտրոնում են ներքին անվտանգությունը և դաշնակիցներին տրամադրվող օգնության կրճատումը:
Պենտագոնում կարծում են, որ տեսանելի ապագայում Ռուսաստանը «մշտական, բայց կառավարելի» սպառնալիք է ներկայացնելու ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական անդամների համար:
Նոր ռազմավարությունը ենթադրում է, որ ԱՄՆ դաշնակիցները պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց սեփական շահերի պաշտպանության համար, մինչդեռ Վաշինգտոնն «ակտիվորեն կպաշտպանի ամերիկյան շահերն Արևմտյան կիսագնդում»: 34-էջանոց փաստաթղթում նշվում է, որ հարկավոր է զսպել Պեկինին «ուժի, այլ ոչ առճակատման միջոցով»։
«Նախագահ Թրամփը ձգտում էկայուն խաղաղության, արդար առևտրի և հարգալից հարաբերությունների Չինաստանի հետ: Սակայն նա նաև ցույց է տվել ուժի դիրքերից բանակցելու կարևորությունը»,- ասված է ռազմավարության մեջ։