Արդյոք ուսուցիչ աշխատելու համար բավարար գիտելիք ստանում են 30 կրեդիտի լրացուցիչ կրթական ծրագրին դիմածները, նախարար Անդրեասյանը կպարզի իր փորձով՝ մասնակցելով այս դասընթացին: Նախորդ տարի մանկավարժի որակավորում շնորհող դասընթացների ավարտին դասավանդելու իրավունք է ստացել 400 անձ, նրանց 90 տոկոսն արդեն աշխատում է: Ծրագիրը տարվա ընթացքում իրականցվում է երկու անգամ, հերթականը կմեկնարկի փետրվարին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան