Հունվարի 22-ին՝ ժամը 21։37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բովաձոր գյուղում այրվում է անասնագոմի տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 120 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։40-ին, մարվել՝ հոնվարի 23-ին, ժամը 01։15-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը մոտ 80 քմ, փայտե առաստաղից և միջնապատերից մոտ 30 քմ հատված և տանիքում կուտակած մոտ 2 տոննա անասնակեր։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անասնագոմի այլ հատվածներ, կից շինություն և հարակից տուն։